Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ուզում ենք մեր տղաների կողքին լինել». ազատազրկվածները դիմելու են ՀՀ վարչապետին՝ առաջնագիծ մեկնելու համար

Սեպտեմբեր 29,2020 11:45

«Արմավիր», «Կոշ», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների կալանավորված եւ դատապարտված անձինք պատրաստվում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց զորակոչելու առաջնագիծ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ րոպեներից ազատազրկված անձինք դիմումներ էին հասցեագրել ՔԿՀ-ների վարչակազմերին՝ իրենց առաջնագիծ ուղարկելու համար։

«Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորված անձ 35-ամյա Արսեն Համբարձումյանը Քարվաճառում է ծառայել։ Հիմա պատրաստ է մեկնել շփման գիծ։ «Սա ամենեւին չի նշանակում, որ խուսափում ենք պատասխանատվությունից։ Պատրաստ եմ, եւ ոչ միայն ես, իմ կյանքը զոհել հանուն մեր երկրի խաղաղության, հանուն մեր բոլոր երեխաների։ Ես էլ ունեմ երկու երեխա, եւ հանուն նրանց հարատեւ ժպիտի եւ հանգիստ խաղալու իրենց իրավունքի համար պատրաստ եմ զոհվել»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արսեն Համբարձումյանը։ Նրա խոսքով, եթե Աստված կամենա ու ինքը ողջ մնա, ապա կվերադառնա կալանավայր, կկրի իր պատիժը։

Մեկ էլ այլ կալանավորվածի՝ Կարեն Կարապետյանի խոսքով, ամեն օր լսելով երիտասարդների զոհվելու մասին՝ «քրֆում է թուրքերին»։ «Էս պահին չեմ կարա ուրիշ բան անեմ։ Ձեռքերս կապած ա։ Դրսում լինեի՝ ապա արդեն Արցախում կլինեի»,–ասաց Կարենը։ Նա 17 տարեկան տղա ունի, եւ տղան ցանկություն է հայտնել կամավոր ընդգրկվել Արցախ մեկնողների ջոկատում։ «Ոգեւորեցի տղայիս, բայց մենք էստեղ նստած։ Պարոն գլխավոր հրամանատար, հանձնարարե՛ք ցուցակագրեն մեզ, տանեն առաջնագիծ ու հաղթանակից հետո հետ բերել նույն տեղը։ Մենք ուզում ենք մեր տղաների կողքին լինել»,–ասաց Կարենը;

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930