Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն են ավելացել 8.4 տոկոսով. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 29,2020 08:53
tntesutyun

Հայաստանում այս տարվա օգոստոսին, նախորդ՝ հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Բացի այս, պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն են ավելացել 8.4 տոկոսով: Աճ է արձանագրվել շինարարության ոլորտում 29.8 տոկոսի չափով: ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ նաեւ, որ առեւտրի շրջանառության ծավալներն են, թեկուզ չնչին, բայց ավելացել՝ 0.4 տոկոս: Իսկ, ահա, սպառողական շուկայում մեկ ամսում գրանցվել է 0.1 տոկոսի չափով գնանկում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. Այս դեպքում աճը կազմել է 5.8 տոկոս: Միայն արտահանման ծավալները աճել են 3.4 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 7.3 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930