Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Նախ` մեզ ոչ մե­կը չի կանգ­նեց­րել։ Հե­րիք է ա­մեն ան­գամ այդ մա­սին շա­հար­կում­ներ ա­նեն». «Իրատես»

Սեպտեմբեր 29,2020 07:00

Չնա­յած ռազ­մա­կան բուռն գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, Ար­ցա­խում մար­դիկ շատ պինդ կանգ­նած են ի­րենց հո­ղին և ա­մեն ինչ ա­նում են ի­րենց գո­յու­թյան ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու հա­մար։ Ար­ցա­խի պահ­պա­նո­ղա­կան կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար ԴԱ­ՎԻԹ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ, խո­սե­լով ար­ցախ­ցի­նե­րի տրա­մադ­րու­թյան մա­սին, ա­սաց. «Տրա­մադ­րու­թյուն­նե­րը բնո­րոշ են հե­րո­սա­կան երկ­րին, ոչ մի խու­ճապ չկա, ե­րե­խա­նե­րը բա­կե­րում խա­ղում են, բժիշկ­նե­րը բարձր մա­կար­դա­կով կա­տա­րում են ի­րենց մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը՝ բու­ժե­լով վի­րա­վոր­նե­րին։ Բա­նա­կը սխ­րա­գոր­ծու­թյուն­ներ է կա­տա­րում ու մեծ կո­րուստ­ներ հասց­նում թշ­նա­մուն, հա­սա­րա­կու­թյունն էլ հաս­տա­տա­կամ է, զգում է մայր Հա­յաս­տա­նի, ողջ հա­յու­թյան ա­ջակ­ցու­թյու­նը։ Այլ տար­բե­րակ չկա՝ ջար­դե­լու ենք 100 տո­կո­սով։ Թող որևէ մե­կի մեջ ան­գամ կաս­կած չլի­նի»։

-Նա­խորդ օ­րե­րին Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նում ընդ­դի­մու­թյունն ու իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում էին, թե մեկ մի­լի­մետր էլ նա­հան­ջե­լու տեղ չու­նենք, այս պա­տե­րազ­մը մինչև վերջ պի­տի տա­նենք։ Մշ­տա­պես քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում հն­չում է այն տե­սա­կե­տը, թե մեզ տար­բեր ժա­մա­նակ­նե­րում կանգ­նեց­րել են։ Հե­ռա­նա­լով պա­թո­սա­խեղդ հայ­րե­նա­սի­րու­թյու­նից և միայն ամ­բիոն­նե­րից հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին շա­ղակ­րա­տե­լուց, հաս­կա­նանք, թե որ­տե՞ղ է այն ող­ջա­խոհ սահ­մա­նը, ո­րը նա­հան­ջի մա­սին չի վկա­յի, ա­վե­լին, «մեզ կանգ­նեց­րին» ու նմա­նա­տիպ շա­հար­կում­ներ էլ այլևս չեն լի­նի։

-Մենք ար­դեն հա­սուն հա­սա­րա­կու­թյուն ենք, է­մո­ցիա­նե­րը կարևոր են, բայց ի­րո­ղու­թյուն­նե­րը պի­տի տես­նել այն­պես, ինչ­պես կան։ Նախ` մեզ ոչ մե­կը չի կանգ­նեց­րել։ Հե­րիք է ա­մեն ան­գամ այդ մա­սին շա­հար­կում­ներ ա­նեն, մեր խն­դիր­նե­րը բար­դեն ու­րիշ­նե­րի վրա։ Մենք կանգ­նել ենք, ո­րով­հետև այդ­պես էր պետք։ 1994-ին դժ­վար էր ա­ռաջ գնալ, Ար­ցախն ա­րյու­նա­քամ էր ե­ղել, ի՞նչ է, կար­ծում էիք, որ կա­րո­ղա­նա­յինք ա­ռաջ գնալ, չէի՞նք գնա։ Հա­զար ու մի խն­դիր կա, ա­նընդ­հատ փոր­ձում են ար­հես­տա­կան խն­դիր­ներ ստեղ­ծել, ու­րիշ­նե­րի վրա բար­դել հար­ցե­րը, սրել, վա­տաց­նել մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը եղ­բայ­րա­կան եր­կր­նե­րի հետ։

Հա­ջորդ հան­գա­ման­քը. սա պա­տե­րազմ է, մենք չգի­տենք, թե այն ինչ ձևով է զար­գա­նա­լու, հի­մա ե­թե մի մի­լի­մետր կորց­րինք, բայց հնա­րա­վո­րու­թյուն ե­ղավ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու և հա­զա­րա­վոր կյան­քեր փր­կե­լու, ի՞նչ ենք ա­նե­լու։ Սա էա­կան հարց է։ Կե­նա­ցը շատ լավ բան է, բայց… Ի­հար­կե, մինչև վերջ կանգ­նե­լու ենք, այն­քան, ինչ­քան պետք է, ա­յո, նա­հան­ջե­լու տեղ չու­նենք, սա­կայն պի­տի հաս­կա­նանք, թե ինչ է պա­տե­րազ­մը։ Սրա­նով չեն վեր­ջա­նում մեր պա­տե­րազ­մը, պայ­քա­րը, ե­թե ան­գամ մենք հաղ­թենք։ Հա­կա­ռա­կոր­դը վա­ղը, մեկ տա­րի հե­տո է­լի է հար­ձա­կում գոր­ծե­լու։ Այ­սօր պի­տի ա­ռա­վե­լա­գույ­նը ճն­շենք հա­կա­ռա­կոր­դին, պահ­պա­նենք մեր դիր­քե­րը, ձևա­կա­նու­թյուն­նե­րի հետևից չընկ­նենք, նրանց ող­նա­շա­րը ջար­դենք ու տես­նենք, թե ինչ զար­գա­ցում­ներ են լի­նե­լու։ Չէ՞ որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նը միայն ցան­կու­թյուն­նե­րի տի­րույ­թում չէ, ի­րա­կա­նու­թյու­նը պի­տի լավ հաս­կա­նանք, ինչ ու­ժեր են ընդգրկված այս ա­մե­նում, ինչ հար­ցեր են դր­ված։ Այն, որ պետք է հա­կա­ռա­կոր­դին ա­ռա­վե­լա­գույն վնաս հասց­նել, տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը գո­նե չթող­նել, որ փոխ­վի, նվա­զա­գույն խն­դի­րը պի­տի լի­նի։

-Այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյու­նը կարևո­րում է Ար­ցա­խի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք կն­քե­լը և Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լը։ Դուք այս հար­ցում ի՞նչ դիր­քո­րո­շում ու­նեք, հա­սու­նա­ցե՞լ է այդ գոր­ծըն­թաց­նե­րը սկ­սե­լու պա­հը։

-Այս հար­ցե­րում էլ պետք է լավ մտա­ծել։ Ճա­նաչ­մամբ այլևս հնա­րա­վոր չի լի­նե­լու բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կա­կա­նու­թյունն ա­պա­հո­վել։ Ա­մեն ինչ կախ­ված է պա­տե­րազ­մից, ե­թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­դա­րեն, ճա­նա­չու­մը ա­պա­գա­յի խն­դիր կդի­տարկ­վի։ Իսկ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինքն ա­վե­լի հեշտ է կն­քել, քան ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չել։ Այս հար­ցում էլ զգաց­մուն­քայ­նու­թյու­նը խան­գա­րում է։ Իսկ ո՞վ չի ու­զում Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նաչ­վի, ո՞վ չի ու­զում, որ մենք միա­վոր­վենք, բայց հո ու­զե­լով չէ՞։ Օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյուն կա, գոր­ծըն­թաց­ներ, տար­բեր եր­կր­նե­րի շա­հեր կան, գոր­ծո­ղու­թյուն­ներ ու հա­կա­գոր­ծո­ղու­թյուն­ներ։ Ա­սել է՝ այս հար­ցին պետք է բազ­մա­կող­մա­նի մո­տե­նալ, ըն­թացքն ա­մեն ինչ ցույց կտա։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930