Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի բովով անցած Սիսիանի «Սիսական» ջոկատի 84 հոգանոց խումբը՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ մեկնեց Արցախ։
Հրամանատարի խոսքով, «Սիսական» ջոկատը ԵԿՄ-ի կամ այլ կազմավորման մեջ չի մտնում։ Ջոկատի կազմում Արցախյան հերոսամարտի վետերաններ, քառօրյա պատերազմի մասնակիցներ ու երիտասարդներ են։ Սա առաջին հերթափոխն է, իսկ «Սիսական»-ի երկրորդ հերթափոխը այս պահին կազմավորվում է։
Կարդացեք նաև
Բացի սիսիանցիներից, երկուշաբթի առաջնագիծ մեկնեցին նաեւ Քաջարանի կամավորականների առաջին խմբերը։
Ի դեպ, քաջարանցիները իրենց կամավորներին ճանապարհեցին ծափահարություններով՝ խոստանալով հաղթանակած վերադարձին զուռնա–դհոլով դիմավորել։
Հայրենիքի պաշտպանության գործից անմասն չմնացին կապանցիները։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամները նույնպես իրենց ջոկատով մեկնեցին Արցախ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ