Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդուկ-խրատուկ» շարքի նպատակն է նորարար մոտեցումով, հումորով և առանց խուճապ առաջացնելու ապահովել հասարակության բարձր դիմակայունությունը

Սեպտեմբեր 28,2020 23:03

Ցավոք, մեր կանխատեսումներն իրականություն դարձան, և այս ֆիլմի տարածումն այսօր խիստ արդիական է։

Տագնապի ազդանշան, ապաստարան տանելու անհրաժեշտ պարագաների ընտրություն, հստակ գործողություններ՝ առանց խուճապի։

Մոդելային վայրերը՝ բնակելի շենքի, դպրոցի, հիվանդանոցի, գյուղական տան ապաստարաններ։ Կարևոր են դրանց կահավորանքը, մարդկանց վարքը, կարգուկանոնը։

Բոլոր օրենքները պահպանելու դեպքում վտանգը չեզոքացվում է։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը «Ապաստարաններ» սոցիալական հոլովակը նկարահանել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում։

Այն «Մարդուկ-Խրատուկ» ծրագրով նախատեսվող 15 ֆիլմերից մեկն է։ Պատրաստ է նախագծի ևս երկու ֆիլմ՝ «Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն» և «Համավարակներ․ ինչպես հաղթել կորոնավիրուսին» (հղումները կարող եք գտնել հոլովակի նկարագրության տեքստում)։ Ցանկության և նպատակահարմարության դեպքում այդ հոլովակները ևս բաց են տարածելու համար։

«Մարդուկ-խրատուկ» շարքի նպատակն է նորարար մոտեցումով, հումորով և առանց խուճապ առաջացնելու ապահովել հասարակության բարձր դիմակայունությունը: «Մարդուկ-խրատուկը» մարդասիրական համապարփակ նախագիծ է, որի նպատակն է ապահովել գրագետ վարք՝ պաշտպանական գիտելիքից մինչև ռեֆլեկտիվ ու գիտակցված գործողություններ:

Արմենուհի Պետրոսյան

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930