Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիային, միայն կրակին է յուղ լցնում այս ծանր իրավիճակում։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթմանը»:
Ըստ պատգամավորի՝ նման հայտարարությունները վտանգավոր են:
«Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժային» իմիջը, բայց նա չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմն շահավետ չէ ոչ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի համար: Մի՞թե Էրդողանին չի հերիքում Սիրիայից փախստականների հոսքը, որի հիմնական մեղավորն ինքն է»,- հարցադրում է արել պատգամավորը։
Կարդացեք նաև
Պանինան շեշտել է, որ արյունահեղությունը դադարեցնելու փոխարեն նման հայտարարությունները «միայն յուղ են լցնում կրակին՝ կողմերին դրդելով չմտածված գործողությունների»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ