Լրահոս
Անդին (պատմվածք)
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԱԽ-ում Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով խորհրդակցություններ են նախապատրաստվում

Սեպտեմբեր 28,2020 22:45

Էստոնիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով խորհրդակցություններ է նախաձեռնում: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:

Էստոնիան՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», – հայտնել են Էստոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Ես կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար», – շեշտել է ԱԳ նախարարը և հավելել, որ տարաձայնությունները լուծելու համար ուժի կիրառումը դատապարտելի է:

Ռեյնսալուն նաև հայտնել է, որ նախատեսում է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Սա ծայրաստիճան լուրջ իրավիճակ է, որը նշանակալի հետևանքներ է ունենում ամբողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա», – նշել է Էստոնիայի արտգործնախարարը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930