Արցախի Պաշտպանության բանակը ադրբեջանական ինքնաթիռ է խոցել, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել», – ասել է Պողոսյանը Հ1-ի եթերում։
Այլ մանրամասներ նա չի հայտնել։