ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Երեւանին և Բաքվին անհապաղ դադարեցնել մարտերը, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի համար»,- ասվում է մեկնաբանության մեջ:
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների», – նշել է Դուժարիկը:
Ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կապվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կապված Լեռնային Ղարաբաղում վերջին սրացման հետ:
«Նա բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ», – հավելել է Ստեֆան Դյուժարիկը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ