Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր երեխաների տարիքում առաջին կռիվը տեսել ենք, հիմա էլ մեր երեխաներն են տեսնում»․ բնակիչները ապաստարաններում են. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 28,2020 21:57

Ստեփանակերտում բնակիչները կիրակի առավոտից տեղափոխվել են ապաստարաններ։ Aravot.am-ը և Tert.am-ը այցելեցին ապաստարաններից մեկը։ Այստեղ քաղաքացիները ամեն կերպ փորձում են հարմարվել, և համապատասխան պայմաններ ստեղծել իրենց երեխաների համար։

Անիվները ծառայում են որպես մահճակալ, արկղերը՝ սեղան։

Մարինա Աղաջանյանը իր երեք անչափահաս երեխաների հետ արդեն երկրորդ օրն է` ապաստարանում է բնակվում։ Ապաստարան եկել են կիրակի առավոտյան, որ կարողանան ընտանիքի անվտանգությունը ապահովեն։

«Առաջին անգամ չի մեզ մոտ, որ կռիվ ենք տեսնում, արդեն երրորդն է։ Մի քիչ փորձն էլ կա։ Մենք մեր երեխաների տարիքում առաջին կռիվը տեսել ենք, հիմա էլ մեր երեխաներն են տեսնում, մեզ համար դա շատ ցավալի է, բայց դե ի՞նչ անենք, որ ունենք այդպիսի թշնամի։ Բայց մենք ուժեղ ենք, կհաղթենք։ Հուսով ենք՝ կհաղթենք, մենք մեր զինվորների մոտ ենք»,- ասաց Մարինան։

Մարինայի դուստրը՝ Մարիան ևս ժամանակը բաց չի թողնում՝ ստվարաթղթի կտորների վրա գրում է հայերեն այբուբենը։ Իսկ նրա ամուսինը մեկնել է առաջնագիծ, սակայն դեռ ամուսնուց տեղեկություն չունի:

Լաուրա Ջիվանշիրյանը ևս տեղափոխվել է ապաստարան կիրակի առավոտյան․ «Հենց հնչում է այդ ձայնը (օդային տագնապը խմբ․) իջնում ենք ներքև՝ ապաստարան։ Մեկ էլ անցնում է բարձրանում ենք։ Չենք հուսահատվում։ Մենք հավատում ենք մեր զինվորի ուժին, նրա հուժկու հարվածին և մեր պետության խելոք քաղաքականությանը, մեր եռամիությանը՝ միասնությանը՝ Հայաստան, Արցախ, սփյուռք, մեր հայ ժողովրդի կամքին, ազատությանը հասնելու ձգտումին, և երբեք չենք թողնի մեր հարազատ բնակավայրը, մեր հարազատ հայրենիքը, ծննդավայրը, շեն կպահենք, մեր երեխաներն էլ վկա, որոնք չնայած վատ իրավիճակին խաղում են, ժպտում են, ծիծաղում են …»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930