Հարցին՝ Արցախի խորհրդականներն այս փուլում խոսում են Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու մասին, արդյոք ԱԳՆ-ն նման ուղերձներ հղում է միջազգային հանրությանը, արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսում ի պատասխան ասաց.
«Երբ մենք գործ ունենք մի իրադրության հետ, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ ագրեսիա Արցախի դեմ, եւ, ըստ էության դուրս է եկել խաղաղ գործընթացից, զարմանալի չէ, որ այս փուլում, հանրության շրջանում շատ է խոսվում նաեւ Արցախի անկախության ճանաչման գործիքակազմը կիրառելու մասին:
Այս առումով նշեմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման եւ համապարփակ անվտանգության երաշխավորման ուղղությամբ ԱԳՆ կողմից կա գործիքակազմի մշակված հստակ ցուցակ եւ այդ ցուցակը գործի է դրվում ըստ իրադրության զարգացման եւ ըստ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության:
Դիվանագիտության մեջ մենք նախապես չենք ներկայացնում այն քայլերի մասին, որոնք մենք ձեռնարկելու ենք: Ուստի այս առումով ես չեմ կարող որեւէ տեղեկատվություն տրամադրել, քանի որ կա հստակ գործիքակազմ մեր բոլոր գործընկերների հետ համագործակցաբար աշխատելու, որպեսզի ապահովենք Արցախի ժողովրդի, համապարփակ անվտանգության անսասանությունը»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ