Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի սահմանին երեկ մարտեր չեն շարունակվել, այն մարդիկ, որոնք բժշկական լրացուցիչ աջակցության կարիք են ունեցել, տեղափոխվել են Երեւան մասնագիտացված հիվանդանոցներում ու հոսպիտալներում են շարունակում իրենց բուժումները: Այսօր Միասնական տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա մեր հայրենակիցներին հորդորեց զանգերը դեպի Արցախ, դեպի զորքեր, դեպի զինծառայողներ, որոնք մարտական խնդիրներ են կատարում, սահմանափակել. «Դա, առաջին հերթին մեր զորքերի անվտանգության համար է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ