Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։
Տարիներ շարունակ ալիևյան արնախում վարչակազմը ձգտել է պատերազմի՝ պարբերաբար սանձարձակ գործողություններ իրականացնելով։
Սակայն, ինչպես միշտ, այս անգամ էլ հայ քաջերը հաղթանակած են լինելու։ Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության սկիզբը, հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի։
Վետերանների միությունը կանգնած է հայ զինվորի թիկունքին և սպասում է պաշտպանության նախարարության հրահանգին մեկնելու Արցախ՝ ի պաշտպանություն ՀԱՅՐԵՆԻՔԻ։
ԱՎՄ պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյան
Կարդացեք նաև
Ազատամարտի վետերանների միություն