Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում խթանել Լեռնային հակամարտության գոտում լարվածության թուլացմանը և խուսափել հակամարտության օտարերկրյա միջամտությունից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներին` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից», – ասել է նա:
Ստանոն նշել է, որ իրենք տեղյակ են Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայիններ ներգրավելու մասին տեղեկություններից, բայց մինչ այժմ չունեն դա հաստատող որևէ փաստ։ «Սակայն այս համատեքստում էլ մենք կարող ենք միայն կրկնել օտարերկրյա միջամտություններից զերծ մնալու մեր կոչը»,- ասել է Ստանոն։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ