Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտը՝ ռազմական դրության օրերին

Սեպտեմբեր 28,2020 19:00

Դատարկ են քաղաքի սրճարանները։ Փակ է նաև Ստեփանակերտի շուկան։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը մարդաշատ չէ, ինչպես սովորաբար։

Քաղաքի կենտրոնական փողոցները և այգիները հիմնականում դատարկ են, թեև ժամանակ առ ժամանակ կարելի է հանդիպել անցորդների։

Մարդաշատ է Ազատամարտիկների միության շենքի հատվածը՝ Վերածննդի հրապարակում։

Ժամանակ առ ժամանակ հնչում է օդային տագնապ։

Իսկ երեկոյան ժամերին, Ստեփանակերտի լույսերը չեն միանում։ Քաղաքի բնակիչները ևս խուսափում են էլեկտրաէներգիա օգտագործելուց։ Իսկ քաղաքի փողոցներում հազվադեպ են մարդիկ հանդիպում։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930