Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը ՀՀ և Արցախի Զինված ուժերին աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների  հավաքագրում

Սեպտեմբեր 28,2020 18:10

«Հայրենիք» զարգացման հիմնադրամը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերին պատերազմական իրավիճակում աջակցելու նպատակով սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների  հավաքագրում։

Ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանների կարիքները հոգալու գործում, կարող են փաթեթները հանձնել «Հայրենիք»-ի երևանյան ու մարզային գրասենյակներ։

Օգնությունը պահեստավորվելու է հետևյալ հասցեներում՝

Երևան – Ձորափի 70/1

Արարատի մարզ – ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1

Տավուշի մարզ – ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1

Արագածոտնի մարզ – ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4

Գեղարքունիքի մարզ – ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20

Կոտայքի մարզ – ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4

Լոռու մարզ – ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա

Շիրակի մարզ – ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1

Վայոց Ձոր – ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33

Հավաքված սնունդն ու պարագաները սահմանված կարգով փոխանցվելու են ՀՀ և ԱՀ Զինված ուժերի համապատասխան կառույցներին։

Ուշադրություն՝  սնունդը պետք է ունենա պահպանման երկար ժամկետ, չունենա պահպանման հատուկ պայմանների կարիք (օր․՝ սառնարանային) և այլն, իսկ առաջին անհրաժեշտության պարագաները պետք է լինեն չօգտագործված։

Պահեստավորման ենթակա սննդատեսակներն են՝  նպարեղեն, մակարոնեղեն, խտացրած կաթ, տուփով քաղցրավենիք (ոչ շոկոլադապատ), կոնֆետ (ոչ շոկոլադային), չորաբլիթ, ալյուր, շաքարավազ, սուրճ, թեյ, ջուր և այլն, առաջին անհրաժեշտության պարագաներն են՝ չոր և թաց անձեռոցիկ, գուլպա, ներքնաշոր, օճառ, ատամի խոզանակ և մածուկ, մեկանգամյա օգտագործման ածելի, մեկանգամյա օգտագործման սպասք, ծխախոտ և այլն։

Բժշկական պարագաների ցանկը՝

1․ Հակաայրվածքային քսուքներ

2․ Լևոմիկոլի քսուք

3․ Բինտ  (ստերիլ և ոչ ստերիլ)

4․ Բամբակ

5․ Սպիրտ

6․ Անալգին – սրվակ

7․ Դիմեդրոլ – սրվակ

8․ Դեքսամետազոն – սրվակ

9․ Ներարկիչ – 10մլ

10․ Ներարկիչ – 20մլ

11․ Կատետր ն/ե 18G

12․ Ֆոլեյի կատետր 16Fr, 18Fr

13․ Ջրածնի պերօքսիդ – 3%

14․ Տակդիր (մեծերի)

15․ Մեզընդունիչ

16․ Մեթիպրեդ – 1000մգ

17․ Ամոքսիկլավ

18․ Ցիպրոֆլոքսացին

19․ Մոքսիֆլոքսացին/ մոքսին 250մլ

20․ Ցեֆտրիաքսոն

21․ Սպազմալգոն

22․ Ատրոպին

23․ Ադրենալին

24․ Նորադրենալին

25․ Կոֆեին-նատրիումի բենզոատ

26․ Ձեռնոցներ (ոչ ստերիլ և ստերիլ)

27․ Նոշպա

28․ Նատրիումի բիկարբոնատ (ներարկման)

29․ Ռինգերի լուծույթ

30․ Նատրիումի քլորիդ – 0,9%, 500մլ

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 642 424, 044 199 301 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել [email protected] էլեկտրոնային հասցեին և «Հայրենիք» հիմնադրամի ֆեյսբուքյան էջին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930