Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի արտահերթ նիստում որոշում կայացվեց ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

Սեպտեմբեր 28,2020 17:59

Այսօր առավոտյան ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի նախաձեռնությամբ գումարվեց ՀՀ Հանրային խորհրդի արտահերթ նիստը՝ նախօրեին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիոն պատերազմի, հայ ժողովրդին պարտադրված գոյապահպանական մարտահրավերին հանրային մակարդակում ևս ազգային համախմբմամբ արդյունավետ արձագանքելու, Հայաստանում ու Արցախում հայտարված ռազմական դրության պայմաններում հանրային կառավարման գործում ՀԽ դերակատարումը հստակեցնելու օրակարգային հարցերով:

Խորհրդի անդամները մեկ րոպպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական լայնածավալ հարձակմանը դիմակայելիս ու ետ մղելիս նահատակված զոհերի հիշատակը: Խորհրդի անդամները մտքերի ակտիվ փոխանակություն ունեցան իրավիճակի ու դրա հնարավոր զագացումների, կենսագորունեության բոլոր ոլորտներում ու հասարակական բոլոր համակարգերի բնականոն գործունեության ապահովման և այլ թեմաների շուրջ:

Ողջունելով ու կարևորելով հայոց բանակի թիկունքն ամրապնդելու, հայոց երկու պետականությունների անվտանգությունն ապահովելու գործում համազգային համերաշխության ու համախմբման մթնոլորտի ձևավորումը, Հայաստանի ու Արցախի ներքին լսարաներում և միջազգային գործընկերների համար իրավիճակն ավելի տեսանելի, նրանց համար օբյեկտիվ տեղեկատվական հոսքերը հասու դարձնելու կենսական անհրաշետությունը, քննարկվեցին ստեղծված ռազմական դրության պայմաններում ՀԽ հիմնական անելիքներն ու առաջնահերթությունները:

Ներկաների միաձայն համաձայնությամբ՝ որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով.

սերտ փոխգործակցության մեջ կլինի հանրության տարբեր խմբերի, իշխանության մարմինների, միջազգային հանրության տեղական կառույցների ու ՀԽ միջազգային գործընկերների հետ՝ կանոնավոր ներկայացնելով առանցքային զարգացումների շուրջ անաչառ տեղեկատվություն և զեկույցներ,

Կարձագանքի հանրային գործունեության տարբեր ոլորտներում ծագած և/կամ հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջ գալ ստեղծված ոչ բնականոն իրավիճակում:

Պետական քաղաքականությանը զուգընթաց և անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կիրականացնի գործուն քայլեր հանրային կարծիքի ուսումնասիրման և վերհանման ուղղությամբ, և այլն:

Մոտակա ժամերին արդեն պատրաստ և հաստատված կլինի Տնտեսական և սոցիալական խորհուրդների միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը, գործընկեր կազմակերպություններին ուղարկվելիք նամակները՝ շեշտադրելով միջազգային հանրության տեղեկացված լինելու և իրավիճակին օբյեկտիվ արաձագանքելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, քանի որ Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային ռազմական գործողությունների:

Արտահերթ նիստում նաև որոշում կայացվեց առկա իրավիճակի վերաբերյալ հանրության առջև հանդես գալ ուղերձով, որի վերաբերյալ նախնական քննարկումների ավարտից հետո կլինի հատուկ հաղորդագրություն:

Խորհրդի անդամների կողմից առաջարկություն հնչեցվեց, որպեսզի արագ փոփոխվող իրադրության պայմաններում ՀԽ նախագահը նախաձեռնի իրավիճակից բխող քայլեր ու հանրային քննարկումներ:

Հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930