Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, իսկ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում`երկկողմ ձևաչափով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի Դմիտրի Մեդվեդեւը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնի ուժի միջոցով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», – նշել է Մեդվեդևը և հավելել, որ ինքը դրանում անձամբ բազմիցս համոզվել է, երբ երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էր հանդես գալիս:
«Հիմա բոլոր կողմերը պետք է հանդարտվեն: Առաջին հերթին դադարեն բորբոքել կրքերը, ազատվեն ռազմատենչ հռետորաբանությունից և համատեղ դադարեցնեն հակամարտության ռազմական մասը։ Հակառակ դեպքում տարածաշրջանի համար աղետալի հետևանքներից խուսափել հնարավոր չի լինի»,- վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
«Այսօր պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները ճգնաժամը հաղթահարելու լուծումներ գտնելու համար: Ե՛վ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը, և՛ երկկողմ ձևաչափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մերձավոր գործընկերներն են», – ասված է Մեդվեդևի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ