Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք հասցեական արձագանքներ Կիպրոսից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից». Եղոյանը՝ միջազգային արձագանքների մասին

Սեպտեմբեր 28,2020 16:55

ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այնքան էլ համաձայն չէ այն տեսակետներին, որ միջազգային կառույցները հեզաճկուն, անատամ հայտարարություններ են արել՝ հավասարության նշան դնելով կողմերի միջեւ:

Aravot.am-ի հետ զրույցում Արման Եղոյանն ասաց, որ օրինակ, Մինսկի խմբի համանախագահությունն ունի կոնկրետ մանդատ, զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ՝ իրականացնելով միջնորդական առաքելություն ու որոշակիորեն կարող է կաշկանդված լինել այդ մանդատով. «Իրենք փորձում են համատեղ հայտարարություններում բալանսավորված տեքստով հանդես գալ, բայց առանձին կուսակցությունների ներկայացուցիչներ առանձին պետություններ արել են թիրախավորված հայտարարություն»:

Նա նաեւ ընդգծեց, որ բարեկամական խմբերի ղեկավարներ, օրինակ, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շատ հասցեական ու կտրուկ դատապարտեց Ադրբեջանի քայլերը, Թուրքիայի հռետորաբանությունը եւ կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները. «Ունենք հասցեական արձագանքներ Կիպրոսից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, ԵԽ մի շարք պատգամավորների կողմից»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Դուք արձագանքներից դժգոհ չեք՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Միշտ հնարավոր է ստանալ ավելին, բայց ես չէի ասի, որ ընդհանրապես բոլորը հավասարության նշան են դնում երկու կողմերի միջեւ: Կան հարթակներ, որտեղ հավասարության նշան են դնում, կան նաեւ այդպիսի պետություններ, բայց կան, որ չեն դնում հավասարության նշան, օրինակ, Կանադայի արտգործնախարարի թվիթը, հասցեականությունը նկատվում էր: Մեր գործընկերները հասկանում են տեղի ունեցողի լրջությունը, հնարավոր հետեւանքները տարածաշրջանի համար ու առնվազն խորհրդապահական խողովակներով այդ մասին տեղյակ են պահում Ադրբեջանին»:

Նա նշեց, թե ինչ աշխատանքներ են տարել միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ ու ինչ արդյունքներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930