Միջազգային կառույցների արձագանքից դժգոհ է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեցինք, թե ի՞նչ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Նա պատասխանեց. «Ե՛վ գործադիրի, ե՛ւ խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ ենք բոլորի հետ: Մեր դիրքորոշումները եւ նաեւ տեղում իրավիճակը փոխանցվում է մեր գործընկերներին, համաձայն եմ, որ արձագանքը մեր ուզած արձագանքը չէ, բայց դա սպասելի արձագանք էր: Առաջին հերթին մենք մեր վրա պետք է հույսը դնենք, դա չի նշանակում, որ չպետք է աշխատանք տանենք մեր միջազգային գործընկերների հետ, ինչն անում ենք»:
Ռուբինյանը Արցախի ճանաչման գործընթացի հետ կապված ասաց, որ քննարկումները շարունակվում են, քննարկում են նաեւ փոխգործակցության պայմանագրի տարբերակը:
Մենք նաեւ հարցրեցինք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա, ի՞նչ պետք է լինի, որ մենք ներգրավենք նաեւ ՀԱՊԿ-ին, որովհետեւ ՀՀ սահմանների նկատմամբ նույնպես ոտնձգություն է եղել՝ Ռուբինյանը պատասխանեց. «Կարծում եմ, չարժե հիմա այդ հիպոթետիկ հարցը քննարկել: Երբ որ անհրաժեշտություն լինի, մենք կքննարկենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ