Մարտունիում հրետակոծությունը շարունակվել է նաև երկուշաբթի առավոտյան։
Թիրախավորվել էր նաև Գագիկ Սարգսյանի տունը, այդ ժամանակ տանը եղել է իր ընկերոջ հետ, իսկ տարեց մորը ուղարկել էր գյուղ՝ ապահովության համար․ «4-5 արկ գցել են, որից մեկը՝ մեր տան կողքը, և իր ալիքը՝ բեկորներով քանդել է ամբողջը։ Մարդկային զոհ, փառք աստծո, չունենք, ամբողջը վերականգնվելու ենթակա է, կարևորը ամեն ինչ խաղաղվի»։
Կարդացեք նաև
Հակառակորդի հրետանին վնասել է ոչ միայն Գագիկ Սարգսյանի տունը, այլ սպանել է նաև նրա հավերին։
Նա չի պատրաստվում լքել Մարտունին, և մնալու է վնասված տանը։ Իսկ առավոտյան աշխատակիցների հետ միասին վերականգնում էին հեռախոսակապը․ մալուխը վթարվել էր բեկորից, ինչի արդյունքում 100 բաժանորդ մնացել էր առանց հեռախոսակապի։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ