Կրեմլից հայտնում են, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա նաև Ադրբեջանի ղեկավարության հետ։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի ղեկավարության հետ շփումը կկայանա»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Պուտին-Ալիև հեռախոսազրույցը, քանի որ դրանից առաջ ՌԴ նախագահը զրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի վաղ Պեսկովը նաև հայտարարել էր, որ Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական հարթակ։
Ըստ Պեսկովի՝ իրավիճակը շփման գծում Ռուսաստանի եւ այլ երկրների համար «լուրջ անհանգստության առիթ է դարձել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ