Արցախի Մարտունի քաղաքը ռազմական գործողությունների կիզակետում էր։ Մարտունիում առաջինը հարվածել են Ալեքսանդր Մելքումյանի տանը։
«Կինս էստեղ պառկած, փոքր երեխաս 1 տարեկան 7 ամսական էստեղ պառկած, զոքանչս էստեղ մահացած, փոքր երեխա՝ 7 տարեկան էստեղ մահացած։ Կինս ու հարևանի հարսը վիրավոր»,- հիշում է Ալեքսանդրը՝ ցույց տալով իր տան բակը՝ հավելելով, որ ցանկացել է ջուր բերել, սակայն դրանից հետո ևս չորս անգամ հարվածել են։
Կարդացեք նաև
Սկզբում մտածել են, որ ամենօրյա կրակոցներ են, ուշադրություն չեն դարձրել․ «Մեկ էլ բըմփոց էստեղ, ֆռռում եմ, վազելով գալիս եմ, մեկ էլ տեսնեմ ծուխ, սաղ պառկած են էստեղ»։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան ևս հակառակորդը հարվածել է գյուղին․ «Հիմա ես Ստեփանակերտ եմ, կինս վիրավոր է, եկել եմ շորեր վերցնեմ, գնամ իր կողքին մնամ մինչև»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ