Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ինչպես երևում է՝ հայերը մեծ սիրով կազմակերպել են Բաքվի բանակի ջարդը». Syriankhabar

Սեպտեմբեր 28,2020 15:32

Իրանի իսլամական հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar գործող տելեգրամյան ալիքում տարածվել է բացահայտ հակաադրբեջանական և հակաթուրքական հոդված, որում, մասնավորապես, հարցադրումների միջոցով ներկայացված է, թե ինչո՞ւ չպետք է Իրանն օժանդակի Բաքվին՝ արցախյան հակամարտության ընթացքում։  Հոդվածում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հասցեին կան բավականին սուր քննադատություններ, սպառնալիքներ և զգուշացումներ։ Ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ.

«Այն ժամանակ, երբ իրանցիներն օգնության հասան Արաքսից հյուսիս բնակվողներին, արյուն թափեցին, ինքնազոհության գնացին, դժվարություններ քաշեցին՝ ո՛չ սիոնիստական ռեժիմի ոտքն էր մուտք գործել այս տարածաշրջան, և ո՛չ էլ կարող էր Ամերիկայի ու ՆԱՏՕ-ի ներկայության մասին խոսք լինել: Սակայն այժմ, երբ տեսնում ենք, որ Բաքվի բանակի ռազմաբազաները վերածվել են իսրայելական ԱԹՍ-ների թռիչքների հենակետերի, ԻԻՀ դեմ լրտեսական գործողություններ համակարգելու, ահաբեկիչներ մարզելու և պատրաստելու, Իրանի դեմ քայքայիչ, պառակտիչ քայլեր ձեռնարկելու հարթակի,  Բաքվի հանրապետությանն աջակցելը որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ո՞րն է Իրանի մեղքը, եթե նրանք, բնակչության տեսանկյունից հայերից ավելի մեծաթիվ լինելով, ազգային հարստության առումով ևս մի քանի անգամ ավելի եկամուտ ունենալով հանդերձ՝  պատերազմելու ու հաղթելու կարողություն չունեն։

Ներկայում, երբ Թուրքիան Արաքսից հյուսիս ընկած տարածքները ողողել է սեփական ձեռքով «բուծած» հազարավոր ահաբեկիչներով, որոնց ձեռքերը շաղախված են շիա և իրանցի երիտասարդների արյունով, Իսրայելը տարեկան միլիարդավոր դոլարների զինատեսակներ է վաճառում Ալիևի բանակին, իսկ Իրանի հյուսիսային ու հյուսիսարևմտյան սահմաններին խարդավանքներ սկսելու ունակ թուրք խորհրդատուները փորձում են օգտագործել Ալիևի բանակն այդ նպատակով ու նրա համար գործողությունների պլաններ են մշակում: Այս ամենից հետո՞ էլ պետք է Իրանից ակնկալել, որ միջամտի գործողություններին և մի այնպիսի արհեստական կազմակերպության համար, ինչպիսին է Ադրբեջանական Հանրապետություն հորջորջված պետությունը, պատերազմի։ Այս տարածքի բնակիչները, որոնք առանց այն էլ գտնվում են  դիկտատորական ռեժիմի և նրան ծառայող ոստիկանական համակարգի ծանրագույն ճնշումների տակ, դեռ ինչքա՞ն պետք է Ալիևին մոտ կանգնած բարձրաստիճան անձանց անմտության ու հիմարության համար հատուցեն։

Իրանի համար կարևորն ազգային շահերն են, ուրիշ ոչինչ։ Քանի դեռ իրավիճակն այսպիսին է՝ Արաքսի հարավն ու հյուսիսը տարբեր են, և եթե ոմանք կարծում են, թե տարբերություն չկա, կամ հիմար են, կամ իսկապես  ազգային շահից ոչինչ չեն հասկանում։ Եթե որևէ մեկի մոտ հարցի կապակցությամբ կրկին մութ և անհասկանալի տեղեր կմնան, և եթե որեւէ մեկը ցանկանում է ծայրահեղական ու վահաբական ահաբեկիչների դեմ պատերազմել, երկիրը ենթարկել նրանց հարձակումներին, ապա թող սահմանների համար պատասխանատուներին դիմի և գնա Ալիևի ընտանիքի շահերի համար սպանվելու, քանի որ, ինչպես երևում է, հայերը մեծ սիրով կազմակերպել են Բաքվի բանակի ջարդը։

Իրանն Արցախյան հիմնախնդրի հարցում ունի հստակ ձևավորված պաշտոնական դիրքորոշում, որն ամբողջովին պարզորոշ ու ակներև է։ Այս դիրքորոշումը վկայում է՝  Թեհրանն այն եզրակացությանն է հանգել, որ Բաքվում ոչ մեկը ցանկություն չունի արցախյան հակամարտությունը լուծելու։  Ըստ Բաքվի տեսակետների՝ այս ճգնաժամը պետք է գոյություն ունենա որպես մշտապես արնահոսող վերք, և երբեք չպետք է գտնվի այն կարգավորելու համապատասխան կամք, քանի որ, ըստ նրանց տրամադրություններ արտահայտող որոշ խամաճիկային վերլուծաբանների, եթե այս հակամարտությունը լուծվի, ապա Արաքսից հյուսիսից գտնվող տարածքների բնակիչները ժամանակ ու ցանկություն կունենան զբաղվելու սոցիալական խնդիրներով, իսկ դա Ալիևյան կլանի համար ինքնասպանությանը  հավասար բան է»։

Թարգմանեց իրանագետ Ահարոն Վարդանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930