Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա հայ զինվորը պատմություն է կերտում եւ սա մեր պատմության հաղթանակի սկիզբն է. Մանվել Եղիազարյան

Սեպտեմբեր 28,2020 15:20

ԵԿՄ վարչության անդամ Մանվել Եղիազարյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց. «Քանի որ ադրբեջանցիները ռմբակոծում են խաղաղ բնակչությանը, մահանում է 10 տարեկան երեխան, մենք պետք է ստեղծենք մոտո-հրաձգային մի լավ բրիգադ՝ հինգ հազար մարդով, ու նախահարձակ լինենք եւ ավերենք Ադրբեջանի ամբողջ շրջանները, որ դրանք՝ այդ օքյուզները, հասկանան, որ խաղաղ ժողովրդին սպանել չի կարելի:

Մենք մի բան ենք շահել: Թուրքիան հասկացավ, որ մենք այլեւս եղեռն տանող ժողովուրդ չենք: Իրենք սպանել են անպաշտպան մարդկանց ու կարծել, թե հայերին են սպանում: Այդպես չէ: Այն ժամանակ մենք կազմակերպված չենք եղել, մեր ձեռքին զենք չի եղել: Հիմա հայ զինվորը պատմություն է կերտում եւ սա մեր պատմության հաղթանակի սկիզբն է:

Մեր պատերազմը Ադրբեջանի հետ մտավախություն չի ներկայացնում: Իսկ եթե մտածում ենք՝ Թուրքիայի հետ վտանգավոր պատերազմ կարող է լինել (նկատի ունի Մեղրին Ա. Հ.), պարտավոր ենք հիշել մի բան. Թուրքիան ոչինչ էլ չի անի: Այո, Թուրքիան կարող է կամավորներ տալ Ադրբեջանին, բայց ոչ մի անգամ հարձակման չի անցնի, որովհետեւ մենք Մեղրիի հետ կապված ավելի քիչ խնդիր ունենք, քան լուրջ գերտերությունները, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը: Այնպես որ, մեր խնդիրը Ադրբեջանի մռութը ջարդելն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930