Հայաստանի և Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության սրումը ցավալի է, խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Անխոս, ցավալի է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը, կան զոհեր, կողմերը կիրառում են նաև ծանր զինատեսակներ։ Մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, իսկ Ռուսաստանը ամեն կերպ փորձելու է հասնել խաղաղության»,- ասել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ