Մոսկվան կոչ է անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, այդ թվում նաև հռետորաբանության առումով: Այժմ անհրաժեշտ է հնարավորինս զգույշ լինել, որպեսզի անմիջապես հրադադարի ռեժիմ հաստատենք և կողմերին վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ», – ասել է նա:
«Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին 1991 թվականից: Մենք մտադիր ենք շարունակել շփումը բոլոր գործընկերների հետ», – հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը և նշել, որ Մոսկվան մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ