«Եթե աշխարհը Խորհրդային Միությանը սառը պատերազմ էր հայտարարել, ասում էր, թե դա արհեստական պետություն է եւ այն փլուզեց, հիմա նրանք մոռանում են, որ այդ նույն Խորհրդային Միությունն է Ադրբեջանին սարքել, Ադրբեջանին արհեստականորեն ստեղծել է Խորհրդային Միությունը: Չկա Խորհրդային Միություն՝ գոյություն չունի Ադրբեջան: Մենք պետք է կոչ անենք, Ադրբեջանի դեմ ոտքի հանենք թալիշներին, լեզգիներին, ուդիներին:
Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ մեր սահմանը, մեր արդարությունը հայ ժողովրդի, հայ զինվորի սվինի ծայրին է: Եվ ուրիշ տեղ արդարություն չպետք է փնտրի»,-հայտարարել է ԵԿՄ վարչության անդամ Մանվել Եղիազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ