«Սիսական» ջոկատը տեղեկացնում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է ծննդով սիսիանցի, կրտսեր սերժանտ 35-ամյա Հասմիկ Արզումանյանը, որը 2014թ-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում։
Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղը, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակել։
Ֆեյսբուք սոցցանցում Հասմիկի հարազատներին ցավակցել եւ տոկունություն է մաղթել հարեւանը՝ Անի Մկրտչյանը, որը հիմա ապրում է արտերկրում։ «Հանգչիր խաղաղությամբ իմ լավ, համարձակ, խելացի, բարի հարեւանուհի, Աստված հոգիդ լուսավորի։ Անդառնալի կորուստ է բոլորիս համար։ Խորապես ցավակցում եմ բոլոր հարազատներին,պինդ եղեք ու հպարտ,որ նման հերոս աղջիկ ունեք։ Հասո ջան, հավերժ կմնաս մեր սրտերում ու հուշերում, դու լուսավոր մարդ ես, քեզ կհիշեմ միշտ ժպիտով»,–գրել է Անին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ