«Սիսիանի 2 զոհերից մեկը կին է՝ կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը…Այո, հայ կնոջ համար չկա դժվար աշխատանք եւ չի լինելու»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ թվում է, թե կնոջ առաքելությունը խաղաղություն պահպանելն ու պահանջելն է. «Ոչ, մեր դեպքում բոլորս գիտենք, որ խաղաղությունը ոչ մուրում, ոչ էլ պահանջում են: Խաղաղությունը պարտադրում են: Թվում է, թե կնոջ ձեռքը չպետք է գնա դիմացինի վրա կրակելուն, բայց ոչ, ընտանիքը եւ երեխաներին պաշտպանելու համար հայ կինը հաճախ է զենք վերցնում եւ դիպուկ է կրակում»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում՝ սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցով:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ