Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, որով ուղղակիորեն անտեսվել են հակամարտության լուծման խաղաղ ճանապարհներ գտնելու և երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու ՄԱԿ-ի կոչերը։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
«Ավելին՝ մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, հատկապես խաղաղ բնակչության դեմ։ Մենք ավելի վաղ նշել էինք, որ քաղաքացիական անձանց թիրախավորելու պրակտիկան պետք է մերժվի․ այն զինված հակամարտությունների հիմնական կանոնների դեմ է»,- ասված է հայտարարության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ