Լրահոս
Օրվա լրահոսը

«Օր առաջ Գագիկ Ծառուկյանը պիտի լինի ազատության մեջ, այն միջազգային կապերը, որ Գագիկ Ծառուկյանն ունի եւ այն խնդիրը, որ կարող է լուծել նա, մենք չենք կարող». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 28,2020 13:08

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը Արցախի՝ Հայաստանի կողմից ճանաչման կողմնակից է ու պատրաստ է նախաձեռնել փակ քննարկումներ. «Հիմա ես ձեզ հարց եմ տալիս՝ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան: Վիճակը ծայրահեղ ծանր է ու հիմա այս իրավիճակում որեւէ ադեկվատ, սթափ երկիր, մարդ, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից»:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց միջազգային կառույցների լղոզված հայտարարությունների մասին, ասաց, որ միջազգային որեւէ կառույց չարձագանքեց Չավուշօղլուի ցինիկ հայտարարությանը ու այս պայմաններում պետք է Արցախը ճանաչենք ու ռազմաքաղաքական դաշինքի հարցերով զբաղվենք:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ Բելառուսի նախագահի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Օր առաջ Գագիկ Ծառուկյանը պիտի լինի ազատության մեջ, որովհետեւ այն միջազգային կապերը, որ Գագիկ Ծառուկյանն ունի եւ այն խնդիրը, որ կարող է լուծել Գագիկ Ծառուկյանը, կարծում եմ հիմա պիտի գնանք ազգային համերաշխության ճանապարհով: Ես ինքս Լուկաշենկոյի հետ ուղիղ կոնտակտ չունեմ, բայց բնականաբար, այն, ինչ կարող է անել Գագիկ Ծառուկյանը, մենք չեն կարող անել»:

Մեր հարցին՝ այն, որ միջազգային կառույցները լղոզված հայտարարություններ են անում, դրանում խորհրդարանականների, ԱԳՆ-ի մեղքի բաժինը չե՞ք տեսնում՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բաց ձեռքերով դժվար է լոկ ճշմարտությամբ հակակշռել Ադրբեջանի նավթադոլարներին. «Մեղադրել միայն մեր՝ աշխատող պատգամավորներիս, ճիշտ չէ: Բայց մենք պետք է կարողանանք ավելի գրագետ աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունը, սփյուռքում լոբբիստական կառույցները»:

ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է ու այս պարագայում կարծես լուռ է, հանցավոր անգործություն չի՞ ցուցաբերում՝ հարցին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պետական գաղտնիքի մակարդակի տեղեկատվություն ունի, այնպես չէ, որ ՌԴ-ն ոչ մի բան չի անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930