Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան․ «Ադրբեջանը կճանաչվի՞ ահաբեկիչ, թե՞ ոչ՝ այլ հարթության հարց է»

Սեպտեմբեր 28,2020 12:38

Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը միջազգային կառույցների կողմից ճանաչվել ահաբեկիչ երկիր՝ հաշվի առնելով ահաբեկիչների եւ գրոհայինների ներգրավվածությունը մարտական գործողություններում, այս հարցին ի պատասխան՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց՝ դա քաղաքական, միջազգային թեմա է․ «Ադրբեջանի ահաբեկչական գործելաոճը, որն արտահայտվում է խաղաղ բնակչությանը թիրախավորելով, այդ կատեգորիայի զինյալների ներգրավելը եւ այլն, այս ամենը պետք է բարձրացնենք բոլոր ատյաններում եւ փաստերով։ Կճանաչվի՞ ահաբեկիչ, թե՞ ոչ՝ այլ հարթության հարց է»։

Հարցին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական կողմը խաղաղ բնակավայրերին է հարվածում, պարոն Հովհաննիսյանն ասաց․ «Մենք երեկ փաստեցինք, թե ադրբեջանական կողմն ինչպես է խփում Ստեփանակերտին։ Թե ինչ ենք իրենք հայտարարում, ընդհանրապես չէի ուզենա մեկնաբանել»։

Երեկ վաղ առավոտից Ադրբեջանը Արցախի սահմանի ողջ երկայնքով հրետակոծում է, ըստ պաշտոնական հաղորդագրության, հակառակորդը կիրառում է իր գրեթե ողջ զինանոցը։ Երկու կողմում էլ կան զոհեր եւ վիրավորներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930