Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ափսոսում եմ, որ այս մասին կարդում եք նման բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտերի մասին լուրերը. Կանադայի խորհրդարանի պատգամավոր

Սեպտեմբեր 28,2020 11:42

Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը տարածել է իր գործընկեր, Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյի՝ ամբողջ բարեկամական խմբի անունից Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը դատապարտող հայտարարություն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Ափսոսում եմ, որ այս մասին կարդում եք նման բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մարտերի մասին լուրերը։

Կանադա – Հայաստանի խորհրդարանական բարեկամական խմբի անունից դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան։ Հաշվի առնելով զոհերի աճող թիվը, ավելի քան հարյուր վիրավորների և քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի փաստը՝ այս մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։

Կանադա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, ամբողջ աշխարհի հետ միասին, մտահոգությամբ և ցնցված հետևում է այս բռնություններին։ Կանադական կառավարությունը աշխարհի այլ կառավարությունների հետ միասին մշտապես կոչ է արել վերջ դնել բռնություններին և ապահովել տեղական քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը։ Մենք բոլորս պետք է աշխատենք՝ քաղաքացիական անձանց ռազմական հարվածներից պաշտպանելու ուղղությամբ և ապահովենք, որ հատկապես երեխաները չդառնան ռազմական գործողությունների զոհեր։

Տարածաշրջանից այսօր ստացված տվյալները մտահոգիչ են: Տեղեկությունները, որ մարտերում ուղղակիորեն կիրառվել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, ինչպես նաև ռազմական դրության մասին հայտարարությունները խոսում են բախումների լրջության մասին։ Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որպեսզի նվազեցվի այս հակամարտության՝ տարածման և արագորեն վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը։

Իրավիճակը դեռևս զարգանում է, սակայն մենք հույս ունենք, որ կտեսնենք հրադադարի պայմաններին հավատարիմ մնալու պատրաստակամություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացիկ աշխատանքները պետք է հարգվեն և ստանան լիակատար աջակցություն։ Այս հակամարտությունը չունի կենսունակ ռազմական լուծում։

Հուլիսին տեղի ունեցած ագրեսիայի տարածումը հնարավոր եղավ կանխել, և նմանատիպ ջանքեր պետք է նորից գործի դրվեն։ Թուրքական ղեկավարության, հատկապես պաշտոնական խողովակների կողմից շարունակվող հռետորաբանությունը բացարձակապես օգտակար չէ և դուրս է դիվանագիտական նորմերից։ Ոչ մի քաղաքական գործիչ կամ առաջնորդ չպետք է երբևէ խրախուսի ատելությունը, հրապարակավ նսեմացնի էթնիկ կամ ազգային խմբերի կամ կոչ անի բռնի կերպով հեռացնել քաղաքացիական բնակչությանը։
Խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում դադարեցնել մարտերը, անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և ապահովել բռնությունների կենտրոնում հայտնված քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը և աջակցությունը»։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930