ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կիրակի, 27 Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, Ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ:
ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչութիւնը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ: Ակնհայտ է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքը ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիո հետ և համահունչ է Թուրքիո նախագահ՝ Րեջեբ Թայիպ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը իր ամբողջական եւ անվերապահ զորակցություն է հայտնում Հայաստանի և Արցախի զույգ հանրապետություններին և հայոց քաջարի բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունը ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:
Կարդացեք նաև
Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին եւ Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիո գործողությունները:
Պահը օրհասական է և մենք զմեզ դեմ հանդիման ենք գտնում մահ ու կենաց պայքարի՝ ատելությամբ տոգորված թշնամու դեմ: Հետեւաբար, մեզնից պահանջվում է առավելագույն զգոնություն, միասնականություն եւ համախմբում: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ վճռորոշ պահին եղել ենք միասնական, միշտ հաղթական ենք դուրս եկել:
Փա’ռք Հայ Ժողովրդին, Փա’ռք Հայոց Բանակին:
Բյու’ր հարգանք զոհուած մարտիկների հիշատակին:
Ս.Դ. Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչություն
Սեպտեմբեր 27, 2020