«Եւս մեկ ապացույց կա, որ այս պատերազմը սկսել է Ադրբեջանը: Հոկտեմբերի 1-ին նախատեսված էր ԵԱՀԿ դիտարկումը: ԵԱՀԿ-ն պետք է վերսկսեր դիտարկումներն առաջնագծում: Մենք տեղեկացել էինք եւ պատրաստակամություն հայտնել, բայց վերջին պահին հետաձգվեց, եւ պատճառն Ադրբեջանն էր»,-կեսգիշերին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններին:
«Այսինքն, իրենք չեն ուզել, որպեսզի ԵԱՀԿ դիտորդները հայտնվեն այնպիսի տարածքում, որտեղ զորքերի կուտակումներ կան, պատրաստվում է հարձակում»,-նշեց Մասիս Մայիլյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կողմերի հանդիպման եւ զինադադարի մասին տեղեկություններ այս պահին չկան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ