Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տավուշյան դեպքերից հետո հարցն արդի է». Մայիլյանը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին

Սեպտեմբեր 28,2020 00:36

«Ագրեսիվ գործողություններն Ադրբեջանի համար միշտ ապարդյուն են եղել: Համոզված ենք, որ այս անգամ էլ հաղթանակը մերն է լինելու»,-կեսգիշերին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկացված են միջազգային գործընկերները. արցախյան կողմն ընդգծել է, որ նախահարձակ եղել է Ադրբեջանը: «Շատ կարեւոր է, որպեսզի Արցախի միջազգային ճանաչումը լինի զսպող քայլ, որը կարող է լինել լավագույն պատասխանը՝ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիային»,-նշեց Մայիլյանը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու կոչերին՝ Մայիլյանը հիշեցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  չի բացառել, որ այդ հարցերը պետք է քննարկվեն. «Մենք ասել ենք, որ Տավուշյան դեպքերից հետո այդ հարցն արդի է: Այս ամենն անվտանգային համատեքստում պետք է դիտարկել, բայց այս պահին առավել կարեւոր է Արցախի միջազգային ճանաչումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930