Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան»  համահայկական հիմնադրամն սկսում է համազգային դրամահավաք-արշավ

Սեպտեմբեր 28,2020 00:14
hamahaykakan himnadram

 

«Հայաստան»  համահայկական հիմնադրամն սկսում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։

«Սիրելի ընկերներ և հայրենակիցներ,

Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհարժեշտ համահայկական ձեռնարկին»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարդանյան says:

    Այս ծանր պահին առանց այն էլ ծանր վիճակում գտնվող թոշակառուին մասնակից դարձնել գումարհավաքին, մեղքի զգացողություն առաջացնելով, որ չի կարող օգնել զինվորին ՝ անազնիվ է։ Միլիոնների պարգևավճար ստացողներից յուրաքանչյուրը իրենց ստացածի ՄԵԿ տասներորդը ներդնելու դեպքում մեզ կազատի խղճի խայթ զգալուց։ Ամոթ իրենց։

Պատասխանել