«Սա ապրիլյան պատերազմը չէ, սա հուլիսյան պատերազմը չէ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ նրա՝ այս փուլում նշանակություն չունի, թե դիրքեր հետ են վերցրել, թե ոչ․ «Այն, որ բանակը մարտունակ է, և պատերազմի ժամանակ հարձակվող կողմի համար գլխավոր խնդիրը լինում է կաթվածահար անել բանակի մատակարարումը, բանակի ուժերը, խանգարել բանակին իրականացնելու պաշտպանական խնդիրները, հակառակորդին՝ թշնամուն, չի հաջողվել։ Սա ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ դրա համար ես նշում եմ՝ մենք հաղթելու ենք։ Ես կհամարեի, որ Ադրբեջանի առաջին օրվա խնդիրը չի կատարվել։ Եթե նրանք իրենց առջև խնդիր են դրել, խնդիրը չի կատարել։ Մեզ հաջողվել է կատարել նվազագույնը։ Մի՛ մոռացեք, որ կռվում ենք Ադրբեջանի դեմ, Թուրքիայի միջամտությամբ և մասնակցությամբ, հարյուրավոր տանկեր ես նշեցի, ամենաժամանակակից իսրայելական և թուրքական անօդաչու ուժերի դեմ, թուրքական օդուժի դեմ և ամբողջ Ադրբեջանի դեմ։ Դրա համար մնացածը տակտիկական խնդիրներ են»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև