«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել։ Մենք աղոթում ենք այն քաջ տղամարդկանց և կանանց համար, որոնք իրենց կյանքը վտանգում են Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար։ Նորությունները մոլորության մեջ են գցում․ դրանք բախումներ չեն։ Հայաստանը Ադրբեջանի կողմից հարձակման և դրան հաջորդած կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհ է դարձել։ Մենք միջազգային դիտորդների կարիք ունենք, որոնք հետաքննություն կվարեն։ Մենք կոչ ենք անում միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար ավելորդ լարումն ու ողբերգությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան եւ ֆեյսբուքյան էջերում և կոչ արել դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ