«Իհարկե՛, միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ կարող համարել, քանի որ երևում է ոչ միայն թուրքական զենքի, զինամթերքի, զինուժի օգտագործում, այլև միայն այն փաստերը, որ Թուրքիայի իշխանությունները, թե ինչ հայտարարություններ են իրականացնում, և անթաքույց, բարձրաձայն հայտարարում են իրենց տարբեր գերատեսչությունների կողմից աջակցությունը Ադրբեջանին, ինչպե՞ս կարող եմ համարել բավարար»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա անբավարար է համարում միջազգային հանրության արձագանքը․ «Որովհետև սա ղարաբաղա-արդբեջանական կամ արցախա-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթից արդեն վաղուց դուրս է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ