«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու՝ տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար:
Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող պատասխանել լրագրողների զանգերին ու հարցերին: Հուսով եմ, որ մեկ շաբաթից կմիանամ ընկերներիս ու կծառայեմ հայրենիքիս՝ ինչով կարող եմ։ Վստահ եմ, որ մեր բանակը ոչ միայն կպաշտպանի մեր սահմանները, այլև արժանի հակահարված կտա ագրեսորին: Հաղթելու ենք:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=731745757379502&id=100016322520223