Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

Սեպտեմբեր 27,2020 21:47

ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները և Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել՝ կանխելու համար հետագա մարտական գործողություններն ու մարդկային կորուստները։

«Ես երկու կողմին էլ կոչ եմ անում դադարեցնել մարտական գործողությունները՝ ի շահ քաղաքացիական բնակչության և վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները հակամարտության երկարաժամկետ լուծման նպատակով։ Ես խորապես մտահոգված եմ այս վերջին սրացման կապակցությամբ, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունների և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի պատճառով։ Ինչպես այսօր հայտարարել են համանախագահները, կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը կայունացնելու համար։ Քաղաքական լուծումն այլընտրանք չունի»,- ասել է Ծերեթելին։

ԵԽԽՎ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան հավելել է, որ Վեհաժողովը շարունակելու է ծառայել որպես ֆորում Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների համար։ «ԵԽԽՎ ԽՎ-ն պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել կողմերի միջև, եթե կողմերը դա պահանջեն։ Թեպետ Մինսկի խումբը ԵԱՀԿ հարթակ է, որտեղ այն վեճը վերջին հաշվով պետք է կարգավորվի, Վեհաժողովը կարող է համալրել այդ ջանքերը»,- ասել է նա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930