«Այս պահին էլ մարտերը դեռ շարունակվում են»,- քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ ճշտված տեղեկություններով հստակ է այն, որ հակառակորդն ունի զգալի կորուստներ և մանրամասնեց. «Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ներ ու այլ սարքավորումներ»:
Նա նշեց, որ մեր կորուստների մասին առաջիկայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ. «Մոտ 100 վիրավորներից, որ կրել են հայկական բանակի զորամիավորումները, տասը զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթև է, գտնվում եմ մեր տարբեր հոսպիտալային օղակներում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ