«Քաղաքացու որոշում» կուսակցության նախապես նշանակված այսօրվա արտահերթ նիստի ձեւաչափում էական փոփոխություններ կատարվեցին՝ կապված Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ:
Համաժողովից առաջ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարվելու հետ կապված օրակարգային մի շարք հարցեր չեղարկվել են: Մասնավորապես՝ չեն լինի ելույթներ: Նաեւ նշեց, որ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հրավիրված էին, հասկանալի պատճառով ներկա չեն: Սուրեն Սահակյանը նաեւ ասաց, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ հանդես կգա հայտարարությունով:
Համաժողովը կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարեց, ընտրեց կուսակցության ղեկավար մարմիններ: «Քաղաքացու որոշում կուսակցության» գործադիր մարմնի նոր քարտուղար ընտրվեց Գոռ Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ