Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները, այդ թվում սպաներ, դիմել են առաջնագիծ գնալու համար

Սեպտեմբեր 27,2020 20:08

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք նույնպես ցանկություն են հայտնել մեկնելու առաջնագիծ։ Մասնավորապես, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների ու կալանավորված անձանց մեծամասնությունը դիմում են գրել՝ կամավոր ընդգրկվելու Արցախ մեկնող զորախմբերում։ «Պատրաստ ենք ռազմական դրությունից հետո վերադառնալ՝ շարունակելով կրել մեր պատիժը։ Թող չմտածեն, որ լարված իրավիճակը օգտագործում ենք ազատության մեջ հայտնվելու համար»,–նշեցին խմբագրություն զանգահարած դատապարտյալները։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Նոնա Նավիկյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ խոսքը միայն «Արմավիր» ՔԿՀ-ին չի վերաբերում։ «Այո, ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձինք գրեթե միաձայն դիմում են ներկայացրել վարչակազմին՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին։ Նրանց անկեղծ ցանկությունն է հայ ժողովրդի կողքին լինել, սատարել հայրենիքին իրենց ուժերի ներածին չափով»,–ասաց տիկին Նավիկյանը։

«Հանուն ազատության» նախաձեռնող խմբի անդամ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ռեժիմի դատապարտյալ, ՀՀ Զինված ուժերի կապիտան, ներկայումս արձակուրդի մեջ գտնվող Բաբկեն Ղարդյանը մեր զրույցում նշեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ–ից մոտ 40 հոգի դիմում են գրել առաջնագիծ մեկնելու համար։ «Դիմումատուների մեջ կան տանկիստներ, հրետանավորներ, ռազմական գործին տեղյակ մասնագետներ։ Ես էլ այսօր դիմում գրեցի՝ վաղն եւեթ Արցախ մեկնելու համար»,–ասաց նա։

Նշենք, որ ռազմական դրության հետ կապված վաղ առավոտվանից ուժեղացված ծառայություն է քրեակատարողական հիմնարկներում։ Սկսած վարչակազմից՝ բոլոր աշխատողները ՔԿՀ-ներում էին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930