Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Թեհրանը կողմերին զսպվածության, ինչպես նաև կրակն անհապաղ դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչ է անում», – հայտնել են Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Դիվանագետը նաեւ նշել է, որ «Իրանը մտահոգված է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված բախումներից և ուշադիր հետևում է դրանց»:
Նրա խոսքով ՝ «Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստակամ է օգտագործել բոլոր հնարավորությունները զինադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու համար»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ