Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բնակչությունը հաղթական և հաղթելու տրամադրություններով է. Նելլի Բաղդասարյան

Սեպտեմբեր 27,2020 19:42

«Արցախի հանրապետության պաշտպանության բանակն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը և հնարավորություններ ունի ռազմական գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի տարածք: Հակառակորդն ունի մեծ կորուստներ՝ 10 ՀՄՄ, 4 ուղղաթիռ, 15-ից ավելի ԱԹՍ-ներ, Ադրբեջանը հաղորդում է 14 վիրավորի մասին, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ադրբեջանական մեդիադաշտում բարձրացված տեղեկատվական աղմուկը ադրբեջանական կողմի «մեծ հաջողությունների» մասին, նույնպես չի համապատասխանում իրականությանը. «Արցախի բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան, կան հաղթական և հաղթելու տրամադրություններ: Մարտական ոգին բարձր է։ Արցախի Հանրապետությունը հրավիրում է քաղաքակիրթ աշխարհի և միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին և քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը թիրախավորելու վտանգավոր գործելակերպին»։

Մեր զրուցակցի փոխանցմամբ այսօր՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը բոլոր մակարդակներում ունեցած երկարատև նախապատրաստություններից հետո պատերազմական գործողություններ է սկսել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Գործողություններին մասնակցում է ադրբեջանական ամբողջ զինանոցը, հրթիռակոծության և հրետակոծության են ենթարկվում ռազմական և քաղաքացիական օբյեկտները:

Թիրախավորվել են խաղաղ բնակավայրերը սահմանամերձ բնակավայրերը, շրջկենտրոնները, այս պահին ունենք վիրավորներ և զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում: «Թիրախավորվել է հատկապես քաղաք Ստեփանակերտը, մոտ 30 ԱԹՍ-ներ գրոհել են Ստեփանակերտը, այս պահին օդային գրոհը շարունակվում է, կան նաև խոցված ԱԹՍ-ներ: ԱՀ նախագահը և համապատասխան կառույցները առաջին իսկ րոպեներից սկսած վերահսկում են իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր պարտականությունների մեջ է մտել ԱՀ ՊՆ Տեղեկատվական շտաբը, որն օպերատիվ տեղեկատվություն է տրամադրում ընթացիկ իրավիճակի մասին։

Պաշտոնական հայտարարություններով են հանդես եկել նաև Արցախի պետական գերատեսչությունները։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930