Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ջանք չխնայել Ղարաբաղում հրադադարի հասնելու համար

Սեպտեմբեր 27,2020 19:31

Վրաստանը հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր կլինի համաձայնության հասնել զինադադարի վերաբերյալ և տեղափոխվել բանակցությունների սեղանին շուրջ։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիային, որը, ըստ հաղորդումների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքներին հասցրած վնասների: Հուսով ենք, որ հնարավոր կլինի համաձայնության հասնել զինադադարի հարցում և տեղափոխվել բանակցությունների սեղանին շուրջ և խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից, ինչը լուրջ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային խաղացողներին ջանքեր գործադրել մարտական գործողությունները դադարեցնելու և կառուցողական երկխոսությունը վերսկսելու համար: Մեր կողմից մենք հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել ապաէսկալացիային և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», – ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930