Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները, թուլացնել ստեղծված լարվածությունը և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
ԵՄ-ն նաև նշել է, որ անհապաղ անհրաժեշտ է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ